ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում՝ T4GREEN ծրագրի շրջանակներում
20.02.2024
Աշխատանքային հանդիպում՝ T4GREEN ծրագրի շրջանակներում

«Էրազմուս+»-ի շրջանակներում իրականացվող «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» (T4GREEN) ծրագրի շրջանակներում կայացավ աշխատանքային հանդիպում։

Մասնակցում էին ծրագրում ներգրավված բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ Մոլդովա, Չեխիա, Իսպանիա, Պորտուգալիա։

Ծրագրերի կառավարման ներքին հարցերի, համակարգման ընթացակարգերի և կոնսորցիումի համաձայնագրի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց T4GREEN ծրագրի համակարգող, ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Կրթական քաղականության և կառավարման հայկական կենտրոնի նախագահ Արայիկ Նավոյանը կոնսորցիումի անդամներին ներկայացրեց ծրագրի իրականացման մշտադիտարկման և որակի ապահովման վերաբերյալ ռազմավարությունը (ՄՈԱՌ)։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային խմբի ստեղծման, բաշխման և ծրագրի իրականացման պլանավորման մանրամասները, մասնավորապես՝ առաջին տարվա գործողություններն ու վերջնաժամկետները։

Առաջիկայում հայաստանյան և մոլդովական համալսարանները համատեղ կիրականացնեն մանկավարժական կրթության կարիքի գնահատում, կմշակվի նաև մանկավարժական կրթության ազգային հայեցակարգի նախագիծը։

Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանում կայացավ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» (T4GREEN) ծրագրի նախագծի մեկնարկը։

Եռամյա ծրագրի համակարգողը Մանկավարժական համալսարանն է․ «T4GREEN»-ը միտված է Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության բարեփոխմանը, ինչը ենթադրում է հանրակրթության ոլորտում անցում կատարել ավանդականից ապագային միտված ուսումնական ծրագրերին՝ աջակցելով դասավանդման մեթոդներին, ազգային նպատակների իրագործմանը, «կանաչ» և թվային ուսուցմանը։