ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն
13.08.2025

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ ընդունելություն

1. Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ըստ բնագավառների) - ԺԳ.00.02 /1 տեղ/
2. Զարգացման և կրթության հոգեբանություն - ԺԹ.00.05 /1 տեղ/

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Ասպիրանտուրա ընդունվելու համար տրվում է դիմում հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդի¬նատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն¬ներում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2)օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա-տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
5) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
6) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

2. Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազա¬գույն միավոր է համարվում՝
1) անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
2) ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը,
3) գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:

Փաստաթղթերն ընդունվում են  օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 12-ը /ներառյալ/:
Ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են սեպտեմբերի 15-24-ը /ներառյալ/:

Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն, հեռ՝. 59-70-29:

Նորություններ