Այսօր Մանկավարժական համալսարանում ավարտական հավաստագրեր հանձնվեցին բուհի Նախապատրաստական բաժնում օտար լեզուների և օպերատորության գծով դասընթացի մասնակիցներին։
Երկարաժամկետ՝ 8 ամիս տևած դասընթացներին մասնակցել է 56 օտարերկյա ունկնդիր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Իրաքից և Հնդկաստանից։ Վերջիններս ՀՊՄՀ-ի առաջատար մասնագետների շնորհիվ հնարավորություն ունեցան բարելավելու լեզվական և մասնագիտական հմտությունները։
Բուհի Նախապատրաստական բաժնի գերմաներեն լեզվի դասընթացին է մասնակցել նաև իրանցի Նեգա Ղաջարին։ 2021 թվականին է իմացել բուհի և այստեղ կազմակերպվող դասընթացների մասին։ Նպատակը՝ զարգացնել գերմաներենն ու ուսումը շարունակել Գերմիանիայում։
Այսօր արդեն գերմաներենի իմացության B1 մակարդակ ունեցող Նեգան ընդգծում է, որ լեզվական անջրպետը հնարավոր է եղել հաղթահարել դասընթացի ժամանակ դասախոսների, մասնակիցների հետ ակտիվ հաղորդակցության ու շփման շնորհիվ։ Դասընթացի արդյունավետությունը Նեգանին ստիպել է մտածել մեր երկրում մնալու և բուհում մեկ այլ լեզու ուսումնասիրելու մասին։
Իրանցի Կիան Ռազմջուին էլ Մանկավարժական համալսարան է եկել ընկերոջ խորհրդով։ Նախապատրաստական բաժնի դասընթացավարների պրոֆեսիոնոալիզմի մասին լուրերը չափազանցված չէին։ Խոստովանում է՝ դասընթացն արդյունավետ էր ոչ միայն գերմաներենի, այլև անգլերենի բարելամվան տեսանկյունից։
Արդեն 4-րդ տարի է՝ Մանկավարժական համալսարանն այլազգի ուսանողների համար կազմակերպում է օտար լեզուների ուսուցման դասընթացներ: ՀՊՄՀ-ի Նախապատրաստական բաժնի նախաձեռնությամբ անցկացվող ծրագրին մասնակցում են տասնյակ ուսանողներ՝ Իրանից, Իրաքից և Հնդկաստանից: Վերջիններս ծրագրի ընթացքում սովորում են նաև գերմաներեն՝ կրթությունը Գերմանիայում շարունակելու նպատակով: