Աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստող այցերի շրջանակներում ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի դասախոսները, Ուսանողական խորհրդի անդամներն ու թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն այցելեցին Արմավիրի մարզի ավագ դպրոցներ:
№ 1, 4 , Հոկտեմբեր համայնքի և Գայի անվան դպրոցներում հանդիպումներ եղան բարձր դասարանցիների և ուսուցիչների հետ՝ ներկայացնելով Մանկավարժական համալսարանը, բուհի վերջին ձեռքբերումները, կրթական միջավայրը, ընդունելության կարգն ու պայմանները:
Ֆակուլտետի պատասխանատուներն ու Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները պատասխանեցին աշակերտների հարցերին, նրանց հրավիրեցին Մանկավարժական համալսարան:
Քննարկումներ ծավալվեցին մանկավարժի մասնագիտության կարևորության և առավելությունների շուրջ:
Նույն ձեռնարկի շրջանակներում Սկզբնական կրթության ֆակուլտետի անձնակազմը եղավ նաև Ա. Շիրակացու անվան ճեմարանի ավագ դպրոցում, որտեղ ուսուցիչներին և աշակերտներին սպասում էր նաև հետաքրքիր անակնկալ. գարնանային տոների առթիվ նրանց շնորհավորեց ֆակուլտետի երգչախումբը՝ ղեկավար Վաչագան Նավասարդյանի գլխավորությամբ: