ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այց՝ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում
03.03.2016
Այց՝ մասնագիտական կողմնորոշման շրջանակներում

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանն ու ամբիոնի մասնագետ Լիլիթ Մայիլյանը հյուրընկալվել էին Վանաձորի Վահան Տերյանի անվան №5 և Մովսես Խորենացու անվան №17 ավագ դպրոցներում:

Դպրոցների շուրջ 80 աշակերտների համար  մասնագիտական կողմնորոշման նպատակով անցկացված ձեռնարկի ընթացքում ՀՊՄՀ-ի ներկայացուցիչները ներկայացրին Մանկավարժական համալսարանը, ուսուցչի մասնագիտության առաքելությունն ու առավել մանրամասն անդրադարձան Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագիտություններին, դրանց առանձնահատկություններին:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչներն ապագա ուսանողներին ներկայացրին այն բոլոր հնարավորությունները, որոնցով հատկապես այդ ֆակուլտետի դիմորդները կկարողանան բացահայտել իրենց կարողությունները և դրանք առավելագույնս համապատասխանեցնեն աշխատաշուկայի պահանջներին:

Դպրոցականները հյուրերին  ուղղեցին հիմնականում ֆակուլտետի մասնագիտությունների առանձնահատկությունները պարզաբանելու վերաբերյալ հարցեր:

Ձեռնարկի նախաձեռնողները խոստանում են, որ նման հանդիպումները կլինեն շարունակական՝ դիմորդների շրջանում  մասնագիտության ընտրության հարցում կայուն  դիրքորոշում ձևավորելու համար: