Մայիսի 15-19-ը Էրազմուս+ անձնակազմի շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ Օտար լեզուների ուսուցման ամբիոնի դասախոս Գայանե Գաբրիելյանը հյուրընկալվել էր Լեհաստանի Վրոցլավի համալսարանում:
Այցի ընթացքում Գայանե Գաբրիելյանը հանդիպումներ է ունեցել բուհի Մանկավարժության ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և Միջազգային համագործացության բաժնի աշխատակիցների հետ, ապա ներկայացրել «ՀՀ բարձրագույն ուսումնական համակարգը», «Համալսարանի կառուցվածքը և կրթական համակարգը», «Հայաստանի մշակույթն ու ավանդույթները» խորագրերով դասախոսությունները։
ՀՊՄՀ դասախոսը մասնակցել է նաև միջազգային շաբաթվա մասնակիցների համար կազմակերպված աշխատաժողովին, որի նպատակն էր խթանել միջմշակութային փոխըմբռնումն ու արդյունավետ ուսուցման պրակտիկան։
Միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների՝ Չեխիա, Անգլիա, Հունաստան, Իսպանիա, Ուկրաինա, Իսլանդիա, Իսրայել, բուհերի ներկայացուցիչներին՝ նպաստելով մտքի և փորձի փոխանակմանը:
Միջազգային շաբաթվա ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացան Վրոցլավի պատմամշակութային տեսարժան վայրերին, հարուստ ժառանգությանն ու բազմազան ավանդույթներին: