Մասնագիտական կողմնորոշման շրջանակներում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Մկրտումյանը և ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Առաքել Հովհաննիսյանն այցելեցին Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 և թիվ 10 ավագ դպրոցներ:
Վերջիններս ներկայացրին համալսարանի ֆակուլտետները, մասնավորապես՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, անձն ուսումնասիրող գիտությունների շարքում հոգեբանության նշանակությունը:
Աշակերտները ծանոթացան նաև ֆակուլտետի մասնագիտություններին, ընդունելության կարգին, ուսումնառության և ժամանակակից պահանջներին համահունչ ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին:
Ոլորտի մասնագետները նշեցին նաև ժամանակակից հասարակության մեջ հոգեբանի, սոցիալական մանկավարժի, սոցիոլոգի և սոցիալական աշխատողի կարևոր դերը:
Պրոֆեսոր Մելս Մկրտումյանն աշակերտներին հրավիրեց համալսարան՝ նկատելով, որ բուհում նրանք կարող են մասնակցել դասախոսություններին, գործնական աշխատանքներին, ինչը հնարավորություն կտա առավել լավ պատկերացում կազմել մասնագիտության և ուսումնառության մասին:
Նման հանդիպումները կրում են շարունակական բնույթ. ապրիլի 4-ին մասնագիտական կողմնորոշման այց կկազամակերպվի նաև Արարատի մարզի մի շարք ավագ դպրոցներում: