ՀՊՄՀ-ի Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ Արմեն Հակոբյանն ու Դավիթ Ղարբյանը հանդիպեցին օտար լեզուների ուսուցման «Մակսեդան» դպրոցի սաների հետ:
Հանդիպման ընթացքում վերջիններս աշակերտների հետ զրուցեցին մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ.դպրոցի սաները չթաքցրին իրենց հետաքրքրությունը Մանկավարժական համալսարանի, մասնագիտությունների, կրթական գործընթացների վերաբերյալ:
Դասախոսները ներկայացրին Ռուսաց լեզվի ամբիոնի մասին պատմող տեսանյութեր. մեծ հետաքրքրություն առաջացրեց Մանկավարժական համալսարանի մասին պատմող գրքույկները, որտեղ մանրամասն և մատչելի ձևով ներկայացված էր այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել դիմորդին:
Հանդիպման վերջում «Մակսեդան» դպրոցի սաները մի շարք հարցեր ուղղեցին հյուրերին և նկատեցին՝ Մանկավարժական համալսարանն այն կրթական կառույցն է, որն ապահովում ուսման առավել հարմար ու ժամանակակից պայմաններ: