ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է
03.12.2021
Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է

Դեկտեմբերի 3-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Այն նպատակ ունի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին՝ դրանց լուծման գործում ակնկալելով հասարակության մասնակցությունը:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ դեկտեմբերի 3-4-ը Երևանում կազմակերպել է«Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողով:

Միջոցառման նպատակն էր ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, հաշմանդամություն ունեցող անձանց, կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ քննարկել Հայաստանում ներառական զարգացման օրակագը՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց արդյունավետ մասնակցությունը կյանքի տարբեր ոլորտներում:

Աշխատաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաև թեմատիկ քննարկումներ, որոնց արդյունքում մասնակիցները կմշակեն օրենսդրական և ռազմավարական բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ:

ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվ մասնակցում է երկօրյա աշխատաժողովին՝ վերհանելով ոլորտում առկա մտահոգիչ հարցերն ու առաջարկելով հնարավոր լուծումներ: