ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դաս-էքսկուրսիա «Զվարթնոց» հուշահամալիրում
11.10.2016
Բաց դաս-էքսկուրսիա «Զվարթնոց» հուշահամալիրում

Անկախության 25-ամյակի առթիվ անցկացվող միջոցառումների շրջանակներում Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության  և Օտար լեզուների ֆակուլտետների ուսանողները բաց դաս-էքսկուրսիա անցկացրին «Զվարթնոց» հուշահամալիրում:

Անգլերեն լեզվի  լեզուների ուսուցման ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված այցի նպատակն էր ուսանողների մոտ ամրապնդել սեփական հայրենիքի պատմության իմացությունն ու անկախության կարևորությունը:

Արտալսարանային պայմաններում գիտելիքներն ամրապնդելու համար ուսանողներին հանձնարարվել էր տեղանքի մասին տեղեկատվություն պատրաստել անգլերեն լեզվով, ապա որպես էքսկուրսավար՝ ներկայացնել հուշահամլիրի պատմական և մշակութային առանձնահատկությունները:

Բաց դաս-էքսկուրսիան ամփոփվեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների կատարումներով: