ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դասախոսություն
03.11.2016
Բաց դասախոսություն

ԿՀՍ ֆակուլտետի Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք ամբիոնի նախաձեռնությամբ բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար փ.գ.դ, պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանի և ս.գ. թ, ասիստենտ Սամսոն Մխիթարյանի կողմից անցկացվեց «Ուսանողական ինքնուրույն գիտական աշխատանք գրելու հմտություններ» թեմայով բաց դասախոսություն:

Սամսոն Մխիթարյանը ներկայացրեց ուսանողական գրավոր աշխատանքի կառուցվածքը՝ ներածությունը, թեմայի հիմնական մասերը լուսաբանող գլուխները և եզրակացությունը: Բանախոսը կարևորեց, որ ուսանողական գրավոր աշխատանքի բովանդակությունը պետք է արտացոլի դրա աղբյուրներում պարունակված նյութերը, իսկ հետազոտական կողմը ներառի այդ աղբյուրներում շարադրված թեմայի վերաբերյալ հիմնական տեսակետների բացահայտումը, դրանց փաստարկների և դրական կողմերի շարադրանքը, աղբյուրներում դրանց հանդեպ քննադատական դիտողությունների ներկայացումը.«Ուսանողի ինքնուրույն հետազոտություններն ուսանողների մասնագիտական գործունեության փորձարկման կարևորագույն փուլերից են և ուղղված մասնագիտական հետազոտությունների կարողությունների և ձիրքի ձևավորմանն ու ամրապնդմանը: Մասնավորապես, կուրսային աշխատանքն ուսանողի առաջին քայլն է դեպի ինքնուրույն գիտական հետազոտությունը, իսկ մագիստրոսական աշխատանքն առանձնահատուկ է, քանի որ այդ աշխատանքի միջոցով է դրսևորվում մագիստրոսի ընդհանուր գիտական կուլտուրան, աշխատասիրությունը, բանիմացությունը, ժամանակակից գիտության նվաճումներին քաջատեղյակությունը, ինքնուրույն հետազոտության արդյունքները»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Սամսոն Մխիթարյանը:

Պրոֆեսոր Ջիջյանը բաց դասախոսության ընթացքում ներկայացրեց ուսանողական աշխատանքի շարադրանքի ընդհանուր կառուցվածքը: