ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դասախոսություն՝ Ռոբերտ Ջիջյանից
28.11.2016
Բաց դասախոսություն՝ Ռոբերտ Ջիջյանից

Օրերս կայացավ փիլ. Գիտ. Դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանի բաց դասախոսությունը, որին ներկա էին ԿՀՍ-ի Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք բաժնի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, հյուրեր:

«Սոցիալական պետության կազմավորումը» թեմայով բաց դասախոսության ընթացքում պրոֆեսորն անդրադարձավ սոցիալական պետությանը՝ որպես հասարակական զարգացման իդեալ, սոցիոլոգիային, որը պետք է կառուցվի ոչ թե որպես սոցիալական ֆիզիկա, այլ սոցիալական գյուտարարություն:

Պրոֆեսոր Ջիջյանը նշեց, որ մարդը բանական հասարակական էակ է, որի եսասիրությունը սահման չունի, բայց մտածում է միայն այն ժամանակ, երբ կյանքը նրան ստիպում է մտածել: Մարդկային կյանքը տևում է լոկ ակնթարթ, բայց մարդն այդ ակնթարթը լցնում է իր հասարակ ցանկությունների անհագ իրականացումով:

Պրոֆեսորն անդրադարձավ նաև սոցիալական գյուտարարությանը, որն անհրաժեշտ նախադրյալ է մարդու՝ որպես հասարակական արարածի, ադեկվատ հասկացման համար և հերմենևտիկային՝ սոցիոլոգիական հետազոտության համընդհանուր մեթոդին:

Բաց դասախոսության ավարտին Սանկտ Պետերբուրգի պրոֆեսոր Քաջիկ Օհանյանը շնորհակալություն հայտնեց դասախոսության համար և անդրադարձավ մարդու ինքնաճանաչողության, սեփական արմատների ճանաչման կարևորությանը, իդեալի և իդեալոգիայի՝ գաղափարախոսության բովանդակային տարբերություններին: