Կայացավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր Յուրի Գասպարյանի բաց դասախոսությունը:
«Անվտանգության սոցիոլոգիան և դրա դերը հասարակական կյանքի ցանկացած ոլորտում» թեմայով դասախոսության ընթացքում սոցիոլոգիական գիտությունների դոկտորն անդրադարձավ հասարակությանը հետաքրքրող մի շարք հարցերի՝ ազգաբնակչության անվտանգության մարմինների մասին օրենքներ, դրանց մշակման ռազմավարություն: Կարևորվեց հատկապես ազգաբնակչության անվտանգության հայեցակարգերի ճիշտ ժամանակին ստեղծումը, որոնք կնպաստեն գլոբալ աշխարհում անվտանգության ապահովմանը և դրա հետ մեկտեղ ներկայացվեցին բազում փաստեր մարդկության, մշտապես վտանգի մեջ լինելու վերաբերյալ:
Յուրի Գասպարյանի քառօրյա պատերազմը համարեց դիվանագիտական կորպուսի թերի աշխատանքի արդյունք՝ վստահեցնելով, որ անվտանգության կարևոր պայմաններից մեկն էլ ոչ թե սպառազինությունը ավելացնելն է, այլև արդյունավետ բանակցություններ վարելը:
Բաց դասախոսության ավարտին պրոֆեսորը պատասխանեց ուսանողների և դասախոսների հարցերին, իսկ պրոռեկտոր, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արա Երեմյանն էլ հավելեոց՝ սոցիոլոգիան որպես գիտություն միտված է բացահայտել հիմնախնդիրներ, որոնք հնարավոր է լուծել գիտական մտքի և իշխանության ներդաշնակ աշխատանքի շնորհիվ, ինչին պետք է ակտիվորեն նպաստեն ամբիոնի հետագա աշխատանքները: