ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բակալավրիատի կրթական ծրագրով ՀՊՄՀ ընդունված դիմորդների փաստաթղթերի ընդունում
26.08.2025

Հարգելի՛ դիմորդ,

Շնորհավորում ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրիատի կրթական ծրագրով ընդունվելու կապակցությամբ։ Խնդրում ենք օգոստոսի 25-29-ը համապատասխան ֆակուլտետ ներկայացնել՝

  1. Միջնակարգ կրթության ատեստատի (տպած) կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի բնօրինակը։
  2. ԳԹԿ վկայագիր (առկայության դեպքում)՝ միասնական քննության արդյունքները հաստատող փաստաթուղթ։ (Նշում՝ ԳԹԿ վկայագիրն անհրաժեշտ է ստանալ այն հաստատությունից, որը տրամադրել է ԳԹԿ կոդը կամ մարզային կենտրոնից)։
  3. 3x4 չափի 4 լուսանկար՝ յուրաքանչյուր լուսանկարի հետնամասում պետք է գրված լինի Ձեր ազգանունը և անունը։
  4. Անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճեն՝ անձնագիր կամ ID քարտ։
  5. Սոցիալական քարտ և դրա պատճեն։
  6. Արական սեռի դիմորդների համար՝ կցագրման վկայականը և դրա պատճենը կամ, առկայության դեպքում, զինվորական գրքույկը և դրա բոլոր լրացված էջերի պատճենները։
  7. Արտոնությամբ ընդունված դիմորդների համար՝ արտոնությունը հավաստող փաստաթուղթը և դրա պատճենը։

Զինվորական ծառայության մեկնած դիմորդների ծնողները (հայրը կամ մայրը) մինչև օգոստոսի 11-ը պետք է ներկայանան ընդունող հանձնաժողով։ Ձեզ հետ անհրաժեշտ է ունենալ.

  • Տեղեկանք զինվորական կոմիսարիատից՝ ծառայության մեկնելու վերաբերյալ։
  • Ձեր անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ)։

 

Բոլոր ֆակուլտետները կդիմավորեն Ձեզ օգոստոսի 25-ից, առավոտյան ժամը 9։30-ից

Բանասիրական ֆակուլտետ՝ 

  • Ալեք Մանուկյան փողոց 13, 3-րդ հարկ, հեռ.` 374 10 55 60 30 (ներքին՝ 120)

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ

  • Տիգրան Մեծ պողոտա 17, 4-րդ հարկ, հեռ.՝ 374 10 59 70 11

Սկզբնական կրթության ֆակուլտետ

  • Խանջյան փողոց 3, 5-րդ հարկ, հեռ.՝ 374 10 59 70 18

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ

  • Խանջյան փողոց 3, 6-րդ հարկ, հեռ.՝ 374 10 59 70 30

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ

  • Խանջյան փողոց 3, 7-րդ հարկ, հեռ.՝ 374 10 59 70 40

Օտար լեզուների ֆակուլտետ

  • Ալեք Մանուկյան փողոց 13, 1-ին հարկ, հեռ.՝ 374 10 55 60 30 (ներքին՝ 144)

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ

  • Խանջյան փողոց 3, 4-րդ հարկ, հեռ.՝ 374 10 59 70 38

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ

  • Ալեք Մանուկյան փողոց 13, 2-րդ հարկ, հեռ.՝ 374 10 55 60 30 (ներքին՝ 135)

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ

  • Տիգրան Մեծ պողոտա 17, 3-րդ հարկ, հեռ.՝ 374 10 59 70 60

Կուլտուրայի ֆակուլտետ

  • Ալեք Մանուկյան փողոց 13ա, հեռ.՝ 374 10 55 60 30 (ներքին՝ 101, 103)

Նորություններ