Մանկավարժական համալսարանի 12 ուսանող «Ամառային դպրոց 2017» միջազգային ծրագրի շրջանակներում Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանում էին:
Աբովյանականներին դիմավորեցին և իրենց համալսարանին ու կրթական գործընթացներին ծանոթացրին բելառուս ուսանողներն ու բուհի աշխատակիցները:
Մինսկ կատարած այցի ընթացքում Մանկավարժականի ուսանողները ծանոթացան մայրաքաղաքի տեսարժան վայրերին, եղան Հայրենական Մեծ պատերազմի, Գեղարվեստի թանգարաններում, «Ռատուշա« և «Կուռգան սլավ» համալիրներում, «Խատին» և «Օզեռցո» գյուղակ-թանգարաններում, Միռսկի և Նեսվիժ դղյակներում, Բելառուսի ազգային գրադարանում:
Խաղեր, ինտելեկտուալ և պարային մրցույթներ, հաղթանակներ, որ ձեռք բերեցին ուսանողները՝ մեկ օր անցկացնելով Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի Օդապարիկ ճամբարում:
10-օրյա հագեցած ծրագրի ընթացքում ուսանողները մասնակցեցին նաև Բելառուսի Հանրապետության անկախության տոնակատարություններին, հանդիպեցին «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի նախորդ տարիների բելառուս մասնակիցներին:
Բելառուսից վերադարձած ուսանողները միակարծիք են՝ ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր ընկերներ, ծանոթանալ այլ երկրի մշակույթին ու պատմությանը, ընդլայնել կրթական կապերը: