Բելգիայի պատմությունը, մշակույթը, տեսարժան վայրերը, թանգարանները, քաղաքի առօրյան Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, ՀՊՄՀ-ի դասախոս Զավեն Սարգսյանը ներկայացրեց 300 լուսանկարով:
Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում լուսանկարչի և տարբեր կուրսերի ուսանողների ու դասախոսների հետ:
Լուսանկարների այս շարքով Զավեն Սարգսյանը լսարանին ցուցադրեց իր տեսած Բելգիան՝ ողջ հմայքով:
Լուսանկարիչը վարպետության դասի ձևաչափով ներկայացրեց յուրաքանչյուր լուսանկարի պատմությունը, աշխատանքային գործընթացի ժամանակ առաջացած խնդիրները, խոսեց նաև լուսանկարչության մասնագիտական հտմությունների և գաղտնիքների մասին: Պրոֆեսիոնալ լուսանկարների միջոցով ներկաները ծանոթացան և կարծիք կազմեցին երկրի և մշակույթի մասին:
Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Զավեն Սարգսյանին:
«Ուսանողները շատ ոգևորված էին. այսպիսի ցուցադրությունները շատ կարևոր են, նման ճանապարհով նրանք ծանոթանում են տաբեր երկրների մշակութային առանձնահատկություններին, նրանց մոտ ձևավորվում է ճաշակ և ևս մեկ անգամ սովորում են պրակտիկայում ճիշտ կիրառել մասնագիտական հմտություններն ու գաղտնիքները»- old.aspu.am-ի հերտ զրույցում նշեց Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն վարիչ Ռուբեն Երզնկյանը: