BTBF ծրագրի հաշվետվողականության շրջանակներում Շվեյցարիայի փորձագետների խմբի՝ Կորիննա Բոռեռի, Վիլտրուդի Վայդինգերի և Ռոլֆի Գոլլոբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում։
Առցանց հանդիպման նպատակն էր քննության առնել տարեվերջյան աշխատանքային պլանի շրջանակներում առկա ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստանի փորձագետների խմբի` Մարիաննա Հարությունյանի, Քրիստինե Տանաջյանի, Սաթեն Սարգսյանի և Տիգրան Միքայելյանի կողմից կազմակերպված դասընթացների շարքը դպրոցների ուսուցչական անձնակազմի և տնօրենների համար:
Մասնակիցների կողմից կրկնվող և ընդգծված առաջնահերթությունները վերաբերում էին առաջադեմ մեթոդաբանության տարածմանը, իրազեկության բարձրացմանը և առաջադեմ կառավարման ոլորտներին: Առցանց հանդիպման մասնակիցները վերահաստատեցին նման դասընթացների կարևորությունը ոչ միայն մասնագիտական զարգացման և ինքնագնահատման, այլև համայնքի շահերն ու կարիքները բավարարելու տեսանկյունից, ինչը կնպաստի ժողովրդավարական հասարակության ձևավորմանը և ազգային քաղաքականության մշակման գործընթացներին:
Դասընթացների մասնակիցների կողմից տրամադրված արձագանքների նախնական վերլուծությունը փաստում է BTBF նախագծի, ուսումնական նյութերի (ձեռնարկների) և Հայաստանի կրթական ոլորտում Շվեյցարիայի փորձագետների խմբի կողմից հայտարարված և տարածված սկզբունքների հնարավոր դրական ազդեցության մասին:
Առցանց հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև հունվարի վերջ մեթոդական և բովանդակային ամփոփումների և անցկացված դասընթացների արդյունքների ճանաչման հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի շուրջ: