Նոյեմբերի 21-25-ը Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժինը մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության կոնֆերանսին:
Առաջին երեք օրերի նիստերը կայացան ԵՊԿ-ում, որտեղ «Արզաս Ոսկանյանի ստեղծագործական դիմանկարը» զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՄՀ-ի Երաժշտական կրթության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Գրիգորյանը (գիտական ղեկավար՝ մ. գ. թ., Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Գոհար Մելիքսեթյան):
ՀՊՄՀ-ի մագիստրոսն արդի հայ երաժշտության նշանավոր ներկայացուցիչ՝ կոմպոզիտոր, երգիչ, մանկավարժ Արզաս Ոսկանյանի 70-ամյա հոբելյանի նախօրեին ներկայացրեց նրա բազմաբեղուն գործունեությունը:
Նոյեմբերի 24-25-ի նիստերն արտագնա էին.դրանք եզրափակվեցին ՀՊՄՀ-ում նոյեմբերի 25-ին կայացած համատեղ նիստով:
Նիստը վարեցին դոցենտ Մարգարիտա Բաղդասարյանը (ՀՊՄՀ) և պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը (ԵՊԿ), որին մասնակցում էին փիլիսոփա, գեղագետ, 20-րդ դարի տաղանդաշատ մշակութային գործիչ, գիտնական Արշակ Ադամյանի անվան գեղագիտական համատեղ կազմով աշխատանքային խմբի անդամները:
ՀՊՄՀ-ի և ԵՊԿ-ի հերթական համագործակցությունն ամփոփվեց առաջիկայում նոր՝ համատեղ գործունեությամբ հանդես գալու պայմանով: