ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցերեկույթ՝  նվիրված Ամենայն հայոց  բանաստեղծին
22.05.2017
Ցերեկույթ՝  նվիրված Ամենայն հայոց  բանաստեղծին

ՀՊՄՀ-ի Արտասահմանյան գրականության ամբիոնը հանդես եկավ հերթական նախաձեռնությամբ.  հայ  անվանի գրող Հովհաննես Թումանյանին նվիրված  ցերեկույթին մասնակցում էին  Հատուկ կրթության  ֆակուլտետի լոգոպեդիա 2 կուրսի ուսանողները:

Անդրադարձ եղավ գրողի կյանքին և գործունեությունը,  միջառարկայական կապերի միջոցով  ուսանողները ներկայացրին  հեքիաթաթերապիան ու տիկնիկաթերապիան, որոնց տարրերը կիրառելի են հատուկ կրթության ոլորտի բոլոր մասնագիտությունների համար:

Միջոցառումն ընդմիջվեց մեծ լոռեցու  ստեղծագործությունների սցենարներով նկարահանված ֆիլմերի ցուցադրությամբ:

Ձեռնարկը կազմակերպել էր  Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու  Մելինե Գիլավյանը, որին մասնակցում էին նաև տարբեր կուրսերի ուսանողներ, դասախոսներ: