ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցերեկույթ՝ նվիրված մերօրյա հերոսներին
26.04.2017
Ցերեկույթ՝ նվիրված մերօրյա հերոսներին

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված ցերեկույթ:

«Մերօրյա հերոսները. ցավում ենք և հպարտանում» խորագրով ցերեկույթի ընթացքում ապագա պատմաբանները ներկայացրին պատերազմական 4 օրերի ժամանակագրությունն ու ռազմական գործողությունների նկարագրությունը, մարդկային և ռազմական տեխնիկայի կորուստները: Ուսանողներն առանձնացրել էին նաև պատերազմական գործողությունների ականատեսների վկայություններ, ինչպես նաև պատրաստել մերօրյա հերոսների մասին պատմող ֆիլմ:

«Մեր ավագ սերունդն ապացուցեց՝ Հայաստանը պետք է լինի անկախ, իսկ անկախության սերունդը փաստեց, որ ունակ է խնդիրներ լուծելու և թշնամուն վստահեցնելու՝ հայրենիքի համար կռվելը միայն զինվորի գործը չէ»,-նշեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Թդգար Հովհաննիսյանն ու ուսանողներին հորդորեց ամուր պահել բանակի թիկունքը:

Դեկանը հավելեց նաև, որ որպես ապագա պատմաբաններ և մանկավարժներ նմանօրինակ տարբեր ձեռնարկներով իրենք էլ իրենց հերթին վստահեցնում են՝ մեր հույսը հայրենքն է ու մեր բանակը: