Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հիրո Կանշան, Սագայի ազգային համալսարանի Արվեստի և տարածաշրջանային դիզայնի ֆակուլտետի դոցենտ Միե Իշիին, NHK Բունկա կենտրոնի դասախոս Միդորի Յակոյաման և նրանց ուղեկցող մի շարք անձինք այցելել էին ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ: Ֆակուլտետի դեկանը, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ միասին, հյուրերին ներկայացրեց ֆակուլտետի կառուցվածքը, ուսումնական գործընթացը: Հյուրերը ծանոթացան նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի արվեստանոցներին ուսանողների ուսումնական և ստեղծագործական աշխատանքներին:
ճապոնացի մասնագետները կիսվեցին իրենց դրական կարծիքներով և հույս հայտնեցին, որ կգտնեն Մանկավարժական համալսարանի հետ համագործակցության եզրեր:
Գործընկերները քննարկումների արդյունքում որոշեցին համագործակցել դասախոսների և ուսանողների փոխանակային ծրագրերի, համատեղ ավարտական աշխատանքներ ղեկավարելու շուրջ և այլ ուղղություններով:
Հյուրերը Հայաստան էին այցելել «Տեքստիլի արվեստ և պահպանում. հանգուցելով անցալն ու ներկան» խորագրով սեմինարի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտը՝ հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակում: