Հունիսի 5-9-ը ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսական կազմի ներկայացուցիչներն աշխատանքային այցով Չեխիայի Պարդուբիցե համալսարանում էին։
Այցի ընթացքում ներառական կրթության ոլորտի բարելամանն ուղղված արվել են համատեղ աշխատանքներ. վերանայվել են կրթական ծրագրերը, քննարկվել հետազոտական աշխատանքները, տարբեր այցելություններ իրակացվել։
Կրթական երկու կառույցների համագործակցության շրջանակներում հրատարակման է պատրաստ Հայաստանի և Չեխիայի ներառական կրթության համեմատության վերաբերյալ պարբերականը, որտեղ ներկայացված է այդ ոլորտում երկու երկրների օրենսդրական կարգավորումները, գործնական ոլորտի առանձնահատկությունները, ինչպես նաև առաջատար մասնագետների փորձը։
Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքի հաջորդ փուլի վերաբերյալ։ Նախատեսվում է համագործակցության առավել նեղ ուղղվածություն, մասնավորապես՝ սեպտեմբերին սպասվում է Պարդուբիցեի համալսարանի մասնագետների այցելությունը ՀՊՄՀ, որի ընթացքում հատուկ կարիքներով երեխաների ընտանիքների հետ աշխատանքներ կիրականցվեն կրթական, սոցիալական ոլորտում, որոնց արդյունքները տեղ կգտնեն հաջորդ գիտական աշխատության մեջ։
Ի դեպ, Չեխիայի Պարդուբիցեի համալսարան այցելած պատվիրակության կազմում էր նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար, ՀՊՄՀ Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Արաքսիա Սվաջյանը։ Նա առավել ընդգրկուն ներկայացրեց ոլորտի խնդիրների, հնարավոր լուծումների վերաբերյալ տեսակետներ, որոնք առաջադրվել էին Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում։