Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տոնական էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում։ Բացվեց «Գիտակ մանուկ» մանկական կենտրոնի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը։
Ներկայացված էր 4-6 տարեկան 26 երեխայի շուրջ 55 անհատական և խմբային աշխատանք։ Պատանի նկարիչներին ողջունեցին և օրվա և այդ առթիվ կազմակերպված ցուցահանդեսի առթիվ շնորհավորեցին ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արա Հակոբյանը, կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Սոնյանը։
Վերջինս շնորհակալագիր հանձնեց ֆակուլտետի շրջանավարտ, կերպարվեստի ուսուցիչ Անահիտ Ադամյանին։
Շնորհակալագրեր ստացան նաև կենտրոնի սաները։