Օրերս Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսների ստեղծագործությունների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին մասնակցեցին Կերպարվեստի և արվեստի պատմության‚ տեսության և մշակութաբանության ամբիոնի դասախոսները։ Ցուցադրության էր ներկայացված 34 ստեղծագործություն, ինչը խորհրդանշում էր 2020 թվականի Արցախյան պատերազմում մանկավարժական համալսարանի նահատակված ուսանողներիթիվը:
Ստեփանակերտի պատկերասրահի հավաքածուն հարստացնելու նպատակով ֆակուլտետի դասախոսներ Արա Հակոբյանը‚ Լեմս Ներսիսյանը‚ Արտաշես Քեշիշյանը‚ Սևադա Սարգսյանը‚ Սոնա Սագրադովան և Կարեն Երիցյանն իրենց աշխատանքները նվիրեցին պատկերասրահին։