ՄԱԿ-ի և ՀՊՄՀ-ի կողմից կազմակերպված «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական աշխատանքների հերթական կանգառը Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում էր:
Ցուցադրության էր ներկայացված շուրջ 80 աշխատանք. հավաքածուն համալրվել էին նոր լուսանկարներով:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոռու մարզի արվեստասեր հասարակությունը, Վանաձորի, հարակից համայքների դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, որոնց համար Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ Սամվել Սևադան անցկացրեց վարպետության դաս: Դասն արժանացավ ներկաների ուշադրությանը և մեծ հետարքրություն առաջացրեց լուսանկարչություն մասնագիտության նկատմամբ
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի փոխքաղաքապետ Արմեն Բերնեցյանը, ՄԱԿ-ի տեղեկատվության վարչության գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը, գեղանկարիչ Արամ Նազարյանը, Սամվել Սևադան, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գևորգ Մանուկյանը, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հովիվ Տեր Վահան քահանան:
Ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը, ցուցահանդեսի գեղարվեստական ղեկավար Սամվել Սևադան և ցուցահանդեսին մասնակից ուսանողները Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից պարգևատրվեցին Հայ առաքելական եկեղեցու օրհնության գրերով:
Վերադարձին՝ Դիլիջանի ճանապարհին, անցկացվեց լուսանկարչության բաց դաս նաև ուսանողների համար: Ցուցադրության վերաբերյալ մանրամասները՝ տեսանյությում: