ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրվեց «Հայաստան աշխարհս»
26.04.2016
Ցուցադրվեց «Հայաստան աշխարհս»

Այսօր Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում կայացավ բուհի շրջանավարտ Գառնիկ Մելիք-Կարապետյանի «Հայաստան աշխարհս» ֆիլմաշարի 3 մասերի ցուցադրությունը. ի դեպ, վերջին մասը պրեմիերա էր:

Կինօպերատորության բաժնի նախկին ուսանողի հեղինակած ֆիլմերը կառուցված են բացառապես լուսանկարներով. յուրաքանչյուրում՝ 30.000-35.000, իսկ վերջինում՝ 50.0000 լուսանկար:

Դիպլոմային աշխատանքից 3-5 րոպե տևողությամբ կինոպատկերի վերածված ֆիլմերն ամբողջությամբ ներկայացնում են Հայաստանը՝ իր ողջ գեղեցկությամբ և առանձնահատկություններով:

«Ես եմ» միջազգային և «Արտ Ֆեստ» երիտասարդական ֆիլմերի փառատոններին հատուկ մրցանակների արժանացած ֆիլմերը բարձր գնահատեց նաև Մանկավարժականի հանդիսատեսը:

Հայասատանն առաջինը նման ձևաչափում ներկայացրած կինոօպերատորը դժվարանում է խոսել իր ֆիլմերում արված լուսանակաների առանձնահատկությունների մասին, սակայն նկատում է՝ այն չունի միայն ճանաչողական բնույթ: Ըստ ֆիլմը դիտողների կարծիքների՝ դրանցում կա հոգի.«Դժվար է ներկայանալ մի վայրում, որտեղ կատարել ես առաջին քայլերդ: Երջանկահիշատակ օպերատորներ Ալբերտ Յավուրյանն ու Մարտուն Շահբազյանի շնորհիվ կայացավ իմ մասնագիտական աճը»,-old.aspu.am-ի հետ զրույցում նշեց Գառնիկ Մելիք-Կարապետյանն ու անկեղծացավ՝ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի կողմից արված հրավերքն ընդունել է մեծ սիրով, իսկ առաջատար մասնագետների նկատառումներն ու առաջարկները՝ մասնագիտական պատրաստակամությամբ:

Նորաթուխ օպերատորը խոստացավ իր ֆիլմերով չձանձրացնել հանդիսատեսին և հանդես գալ միայն նոր ու հետաքրքիր աշխատանքներով: