ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցահանդես՝ ազատության և բռնապետության պայքարի դրամատիկ շրջան
03.03.2016
Ցուցահանդես՝ ազատության և բռնապետության պայքարի դրամատիկ շրջան

«Ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ ապրում է ժողովրդավար երկրում, սակայն իմ ծնողները վերապրել են բռնապետության դաժան տարիներն ու տեսել Արևելյան Գերմիանայի արյունալի իրադարձությունները: Այսօր ժողովրդավարության հետ կապված դժգոհություններ ևս կան, սակայն պետք է հետադարձ հայացք նետել անցյալին և տեսնել, թե ինչպիսին էր կյանքը բռանապետության տարիներին՝ չմոռանալավ նաև ապագային մասին»,- այսօր Մանկավարժական համալսարանում կայացած «Բռնապետություն և ժողովրդավարություն ծայրահեղությունների դարաշրջանում» թեմայով ցուցահանդեսի ընթացքում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Բուհի Օտար լեզուների ֆակուլտետի և Գյոթեի անվան ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված էր Եվրոպայի 20-րդ դարի պատմությունը՝ որպես ազատության և բռնապետության պայքարի դրամատիկ շրջան:

Ցուցահանդեսը ներկայացնող 190 լուսանկարներ պարունակող 26 ցուցապաստառները պատրաստվել են բազմաթիվ եվրոպական արխիվներից, որի հեղինականերն են Մյունխենի պատմության ինստիտուտի տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Վիրշինգն ու նրա գործընկեր, դոկտոր Պետրա Վեբերը:

Դեսպանը կարևորեց ցուցահանդեսի անցակացումն ու նկատեց՝ ներկայացվածն իր ժողովրդի պատմությունն է, որը վկայում է՝ ժողովրդավարական համակարգը հեշտ բան չէ և դրա կայացման գործում մեծ դերակատարում ունի հենց ժողովուրդը. «Ցուցահանդեսը փաստում է՝ բռնապետությունն այլընտրանք չպետք է դիտարկել: Ուշադիր դիտեք ներկայացված լուսանկարները, կարադացեք փակցված բացատրությունը.ավարտին ակնկալում եմ թեմայի հետ կապված բուռն քննարկում»,-հավելեց Մաթիաս Քիսլերը:

«Սա այն ցուցահանդեսն է, որ երբեք չի կորցնի իր արդիականությունը. ներկայացված երկու բևեռները՝ ժողովրդավորությունն ու բռնապետությունը մեր քաղաքացիական կյանքի շարունակությունն են: Ժողովրդավորությանը հասնելու համար մեծ ջանքեր է պահանջվում.նախևառաջ պետք է լինել կրթված և գիտակից քաղաքացի»,- նշեց Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավար Յուլիա Քրամերն ու հույս հայտնեց, որ ցուցադրությունը հատկապես երիտասարդների շրջանում կնպաստի ուսումնական պրոցեսում նոր հեռանկաների ձևավորմանը:

Յուլիա Քրամերը կարևորեց Մանկավարժական համալսարանի հետ համագործակցությունն ու վստահեցրեց՝ ինստիտուտում դասախոսների վերապատրատումները, դասավանդող նյութերի, գրքերի տրամադրումը համագործակցություն միայն սկիզբն է:

«Բռնապետություն և ժողովրդավարություն ծայրահեղությունների դարաշրջանում» թեմայով ցուցահանդեսին ներկա էին նաև բուհի ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ի դեպ, ցուցահանդեսի շրջանակում անցկացվում է նաև էսսեների մրցույթ, որի ընթացքում ուսանողները կարող են ներկայացնել ցուցահանդեսի թեմատիկայի հետ կապված իրենց ստեղծագործությունները:

Ձեռնարկի ավարտին ցուցադրվեց նաև «Գնացք դեպի ազատություն» վավերագրական ֆիլմը:

Ի դեպ, ցուցադրությունն առաջին անգամ կազմակերպվել է Գերմանիայում 2014 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի 100, Երկրորդ համաշխարհային պատերազմի 75, Արևելյան Եվրոպայումխաղաղհեղափոխությունների 25 և  Եվրամիության` դեպի արևելք տարածման 10- ամյակի առթիվ: