Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կայացավ ցուցահանդես՝ նվիրված ֆակուլտետի դասախոս Ավետիք Հակոբյանի հիշատակին։
Ավետիք Հակոբյանը Մանկավարժական համալսարանում գեղանկարչություն է դասավանդել 1977-2018 թվականներին, եղել է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից։
Սիրելի դասախոսի հիշատակին նվիրված ցուցադրությունը կազմակեպվել էր ուսանողների նախաձեռնությամբ: Ներկայացված էին բազմաժանր աշխատանքներ, որոնք կատարվել են վարպետորեն, ինքնատիպ ու լուսավոր են՝ ինչպես սիրելի դասախոսի մասին հիշողությունները: