Մանկավարժական համալսարանում շարունակում են հյուրընկալվել գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, օտարազգի գիտնականներ, հյուրեր:
Այդ շրջանակներում Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հյուրն էր ֆիզիկոս, աստղագետ, դոկտոր Դեյվիդ Ալվարեզ Կաստիլլոն:
«Նեյտրոնային աստղերի և պուլսարների ֆիզիկայի ներածություն» թեմայով դասախոսության ընթացքում դոկտորը ներկայացրեց նեյտրոնային աստղի գաղափարը, պուլսարները՝ որպես նեյտրոնային աստղ, ապա անդրադարձավ դրանց հայտնագործմանը: Ներկաները հյուրին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և ընդգծեց, որ բուհի ղեկավարությունը մշտապես կարևորում է օտարազգի գիտնականների դասախոսությունները, նրանց հետ հանդիպումները: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ ֆիզիկոս, աստղագետ, դոկտոր Դեյվիդ Ալվարեզ Կաստիլլոյի դասախոսությունը հնարավորություն կընձեռի բուհի դասախոսներին և ուսանողներին ծանոթանալ ոլորտի նոր ձեռքբերումներին ու հաջողություններին: