Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հյուրընկալել էին ամերիկաբնակ հայ նկարիչ և քանդակագործ Րաֆֆի Մուսախանյանին:
Նա 1983 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետը` ուսումնառելով քանդակագործ Ղ. Չուբարյանի, գեղանկարիչներ՝ Ֆ. Սարգսյանի, Է. Խարազյանի, Վ. Մուշեղյանի մոտ։
Հանդիպմանը Րաֆֆի Մուսախանյանը ներկայացրեց նոր նյութերի կիրառման անհրաժեշտությունն ու ձևերը, ինչպես նաև իր աշխատանքները: Ի դեպ, նկարիչն աշխատել է հոլիվուդյան մի քանի տասնյակ ֆիլմերում, ինչպես նաև բացել է «Classic and Modern Art» սեփական արվեստանոցը և ներկայանում է որպես ինքնատիպ ստեղծագործող, ում աշխատանքները նոր խոսք են արվեստի աշխարհում։