Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կայացավ «Մաթեմատիկական կրթություն» գիտամեթոդական սեմինարի հերթական նիստը:
Ամբիոնի դասախոսների, բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Կանադայի Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Արդեշիր Գուրանը:
Պրոֆեսորը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ապա իր դասախոսության ընթացքում անդրադարձավ մաթեմատիկական մեթոդների կիրառմանը, տարբեր գիտական հաստատությունների մոտեցումներին ու ուսումնասիրություններին: Արդեշիր Գուրանը ներկայացրեց նաև մի շարք գործնական օրինակներ ու գիտական փաստարկներ, որոշ մաթեմատիկական բանաձևերի վերաբերյալ արտահայտեց իր մոտեցումները:
Դասախոսության ավարտին ներկաները օտարերկրյա հյուրին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: