«Մաթեմատիկական կրթություն» միջազգային գիտաժողովի շրջանակներում Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հյուրընկալել էր գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, Չերկասի Բոգդան Խմելնիցկու անվան ազգային համալսարանի (Ուկրաինա) պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, Եվգենի Լոդատկոյին:
Սեմինար-դասախոսությանը ներկա էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներ, ուսանողներ և մագիստրոսներ:
Պրոֆեսոր Լոդատկոն ներկայացրեց Ուկրաինայում կրթության արդիականացման առանձնահատկությունները, զուգահեռներ անցկացվեցին Հայաստանի և Ուկրաինայի կրթական ծրագրերի, ուսուցման հեռանկարների և կրթության նկատմամբ պետական մոտեցումների միջև:
Հանդիպման ընթացքում համատեղ որոշում կայացվեց առավել սերտ համագործակցել մաթեմատիկական ծրագրեր մշակելու, գիտամեթոդական գործունեությունը զարգացնելու և այլ ուղղություններով:
Սեմինարի մասնակիցների կարծիքով՝ հանդիպումը կարևոր էր ուկրաինական կրթական համակարգին, մասնավորապես՝ մաթեմատիկական կրթության դասավանդման մեթոդիկային ծանոթանալու և փորձի փոխանակման տեսանկյունից:
Ավարտին համաձայնություն ձեռք բերվեց, որ հաջորդ տարի Չերկասում երկու համալսարանների ամբիոնների կողմից կկազմակերպվի մաթեմատիկական կրթությանը նվիրված համատեղ գիտաժողով: