ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ Կիլի համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Գլազևսկից
28.03.2019
Դասախոսություններ Կիլի համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Գլազևսկից

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մանկավարժական համալսարանում է Մեծ Բրիտանիա Կիլի համալսարանի պրոֆեսոր, նյարդաբանության մասնագետ Ստանիսլավ Գլազևսկին:

Պրոֆեսորը դասախոսություններով հանդես եկավ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, ինչպես նաև Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար:

Դասախոսությունների հիմնական թեմաներն էին ուղեղի կազմաբանությունը և պլաստիկությունը, սենսորային համակարգերը, ժամանակակից նյարադաբանության մեջ կիրառվող տեխնիկաները և այլն: Եղան նաև ակտիվ քննարկումներ:

Նշենք, որ Կիլի համալսարանի հետ Մանկավարժական համալսարանի համագործակցությունը մեկնարկել է 2016 թվականից Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի  շրջանակներում: Համագործակցության արդյունքում շարժունության են մասնակցել ՀՊՄՀ-ի մի շարք դասախոսներ և ուսանողներ:

Ի դեպ, ապրիլին ՀՊՄՀ-ի ինֆորմատիկա մասնագիտության մեկ մագիստրոս կմեկնի Կիլի համալսարան: