Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների համար վերջերս օտարազգի դասախոսները հանդես եկան դասախոսություններով:
Չեխիայի Պորդուբիցե համալսարանի հատուկ կրթության դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Զդենկա Շադրովային Հայաստանում էր Էրասմուս դասախոսների փոխանակման ծրագրով:
Զդենկա Շադրովայի դասախոսությունների շրջանակը ներառում էր վաղ զարգացման խնդիրների բացահայտումը, հատուկ և ներառական կրթական համակարգում Չեխիայի փորձը: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում ներկայումս Չեխիայի Պորդուբիցե համալսարանը հյուրընկալել է Հատուկ կրթության ֆակուլտետի չորս դասախոսի:
Մագիստրոսների համար երկօրյա դասախոսություններով հանդես եկավ նաև Ավստրալիայի Էրգոթերապիայի հետազոտական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, Ավստրալիայի վարչապետի խորհրդական, Գրիֆիտի Կիրառական առողջապահական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Գեյլ Ուայթֆորդը:
Նա ներկայացրեց բուհական համակարգում ներառական կրթության սկզբունքներն ու առանձնահատկությունները, Ավստրիալայի կրթական բարեփոխումները, ինչպես նաև զբաղվածության արժեքն ու կարևորությունը մարդու կյանքում:
Դասախոսություններն ընթանում էին մասնագիտական քննարկումներով, հարցուպատասխանով: Գեյլ Ուայթֆորդի հետ համագործակցությունը շարունակելու համաձայնություն ձեռք բերվեց, մասնավորապես՝ Էրգոթերապիայի և ներառական կրթության դասագրքերի ստեղծման և թարգմանության ուղղությամբ: