Erasmus+ DeSIRe ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ում անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում էին բուհի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
Դասընթացի շրջանակում ներառված էին ժամանակակից կարևոր հմտությունների վերաբերյալ թեմաներ․նպատակն էր բարձրացնել մասնագիտական արդյունավետությունը։ Մասնակիցները ծանոթացան էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտի զարգացմանը, մեդիա և թվային գրագիտություն ձեռք բերելու հմտություններին, առաջնահերթությունների սահմանմանն ու որոշումներ կայացնելու գործընթացին, ստեղծագործ մտածողության և խնդիրների լուծման կարողությունների ձևավորմանը:
Վերապատրաստման դասընթացները հնարավորություն տվեցին աշխատակազմին հարստացնել իրենց գիտելիքներն ու զարգացնել գործնական հմտությունները՝ օրվա պահանջներին համապատասխանելու համար: