ՀՊՄՀ-ում կայացավ Սոցիալական ձեռներեցության առաջին դպրոցի բացումը, որին ներկա էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ շուրջ 80 մասնակից:
Նորաստեղծ դպրոցի նպատակն է փորձառու և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպել պարբերական դասընթացներ` Հայաստանում և արտերկրում սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու հնարավորությունների մասին տեսական գիտելիքներ և պրակտիկ փորձ փոխանցելը:
Դրանք անհրաժեշտ ու կարևոր տեղեկատվություն են բիզնես հիմնել ցանկացողների, բիզնես-սեփականատերերի, ուսանողների, Startup ծրագրեր ունեցղների, սոցիալական ոլորտում գործառնող մասնագետների՝ սոցիալական աշխատողների, սոցիոլոգների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, բնապահպանների, բարեգործների, դասախոսների, կամավորների և այլ անձանց համար:
Տրամադրվող տեղեկատվությունը կնպաստի, որ յուրատեսակ օղակ ստեղծվի նոր քայլեր կատարողի և փորձառու ձեռնարկատիրոջ, ուսանողի և փորձագետի, ներդրողների և գործարարների միջև:
Հանդիպմանը առաջադրվեցին սոցիալական բիզնես գաղափարներ, վերհանվեցին ակնկալիքները, անդրադարձ եղավ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության, դրա հնարավորություններին և մարտահրավերներին, խոսվեց հաջողակ սոցիալական ձեռներարկատերի հիմնական բնութագրիչների մասին:
Առաջին դասընթացը վարեցին ՀՀ Սոցիալական ձեռնարկատիրությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը և Սոցիալական ձեռներեցության դպրոցի հիմնադիր, ՀՊՄՀ Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք ամբիոնի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը:
Կազմակերպիչներն old.aspu.am-ի հետ զրույցում նշեցին, որ դասընթացներին մասնակցելը անվճար են: Դպրոցի հաջորդ դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Մանկավարժական համալսարանում:
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1QN2GLrBYvGKCZUmzkUw3AfzpDMfTfHyeogsb0pAZTkY/edit