Այսօր ավարտական պետական վկայականներ` դիպլոմներ հանձնվեցին ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 21 մագիստրոսների: Վկայականները հանձնեց որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Կատվալյանը:
Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը շնորհավորեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց՝ հարազատ ֆակուլտետին ցուցաբերած վստահության համար: Ամբիոնների վարիչներն էլ մանկավարժության մագիստրոսներին հորդորեցին շարունակել կրթական գործունեությունը՝ իրենց առջև ունենալով Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի վառ օրինակը:
Սփյուռքահայ ուսանողուհի Կարինե Քեսապլյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական կազմին իրենց նվիրումի և հոգատարության համար:
Միջոցառմանը ներկա էին նաև ուսանողների ծնողներ, հարազատներ: