ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիպլոմներ՝ Օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտներին
30.06.2023
Դիպլոմներ՝ Օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտներին

Այսօր ավարտական դիպլոմներ ստացան նաև Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի շրջանավարտները։

Ֆակուլտետն այս տարի ունի 79 շրջանավարտ երեք մասնագիտությունների գծով՝ Անգլերեն լեզու և գրականություն, Գերմաներեն լեզու և գրականություն, Ռուսաց լեզու և գրականություն։ Ապագա մանկավարժներից 17-ը ստացավ գերազանցության վկայական։

Շրջանավարտներին շնորհավորեցին ամբիոնների վարիչները՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ և ձեռքբերումներ։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը միանալով օրվա մաղթանքներին՝ հույս հայտնեց, որ ի դեմս շրջանավարտների՝ մեր երկիրը կունենա լավագույն ուսուցիչներին, տարբեր ոլորտների առաջատար մասնագետների։ Նա խորհրդանշական համարեց զոհված աբովյանականների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ դիպլոմներ ստանալը․ դա կրկնակի պարտավորեցնող է երկիրը կրթությամբ զարգացնելու համար։

«Դուք կարող ուժ եք մեր երկրի, կրթական համակարգի զարգացման գործում։ Վստահ եմ, որ կկարողանաք Ձեր կարողություններով հարստացնել այստեղ ձեռք բերած գիտելիքները, մեր հաջողությունները հարստացնելով նոր բաղադրիչով և բովանդակությամբ»,-նշեց Տիգրան Միքայելյանն ու բարի երթ մաղթեց շրջանավարտներին։
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին հիշարժան և բովանդակալի ուսումնառության համար, իսկ նրանցից շատերը խոստովանեցին՝ շարունակելու են բարձրագույն կրթությունը ստանալ հարազատ կրթօջախում։