Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Աբրահամյանը ստացել է դրամաշնորհ։
Դրամաշնորհների մրցույթը հայտարարել էր ԿԳՄՍ նախարարությունը՝ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրի շրջանակներում։ ՀՊՄՀ դոցենտը դրամաշնորհն ստացել է «Գրական ազդեցությունների խնդիրները արևմտահայ նամակագրության մեջ» թեմայի համար։
Դրամաշնորհը կծառայի հետազոտական աշխատանքի համար․ հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով դրանք նաև կհրատարակվեն: