Էլեն Հարությունյան
25.10.2022

Ողջույն, ես Էլենն եմ, ապագա լոգոպեդ
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
Ողջույն, ես Էլենն եմ, ապագա լոգոպեդ։ Ինձ հնարավորություն էր ընձեռնվել ուսումնառությանս 3 ամիսները անց կացնել Չեխիայի Հանրապետության Պարդուբիցե Համալսարանում` Էրազմուս+ ծրագրի շրջանակներում։ Ծրագրի շրջանակներում ոչ միայն ձեռք եմ բերել նոր գիտելիքներ, որոնք հիմա օգտագործում եմ իմ ուսումնառության և գործունեության մեջ, այլ նաև ձեռք եմ բերել նոր ընկերներ, նոր հմտություններ և կարողություններ։ Ծանոթացել եմ այլ երկրների մասնակիցների մշակույթիներին։ Ունեցել եմ հնարավորություն ճանապարհորդելու և այլ երկրներ այցելելու։ Եվ վստահաբար կարող եմ ասել, որ ծրագրի տված հնարավորությունները ահռելի են։ Այդ 3 ամիսները անցան բավականին գեղեցիկ և լեցուն օրերով։
















