Այսօր Մանկավարժական համալսարանում Էրազմուս+ տեղեկատվական հանդիպումների շրջանակում կայացավ Հիմնական Գործողություն 2-ին՝ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» նվիրված նիստ:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ձեռնարկի ընթացքում կարևորեց, որ 3 ծրագրի համակարգողները հայաստանյան բուհերն են, իսկ դրանցից մեկը՝ կրթության միջազգայանցման վերաբերյալ վստահված է հենց Մանկավարժական համալսարանին.«Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այդ գործընթացին, քանի որ համալսարանների միջազգայանացման կարևորագույն պայմաններից է նաև կրթության նոր որակ ունենալն ու ապահովելը»,-նշեց ռեկտորն ու ընդգծեց՝ միջազգայանցում ենթադրում է նաև օտարերկրյա ուսանողների և պրոֆեսորների առկայություն բուհում և հապատասխան գործունեություն :
Ռուբեն Միրզախանյանը նշեց նաև, որ այդ ամենը ենթադրում է ուսումնական ծրագրերի պահանջների վերաբերյալ այլ մոտեցում, իսկ Մանկավարժական համալսարանը լի է վճռականությամբ և ունի համապատասխան պոտենցիալը լուծելու իր առջև դրված խնդիրները:
ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը կարևորեց կառույցի մասնակցությունը վերոնշյալ ծրագրերին, և խոսելով ՏԵՄՊՈՒՍ ծրագրի մասին, նկատեց.«Համագործակցության շրջանակներում հաջողված օրինակները բազմաթիվ են.ծրագիրը պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն է ընձեռում զարգացնելու շարժունության ռազմավարությունը և երկարաժամկետ համագործակցությունը: Այն նաև լավ առիթ է համագործակցելու տեղական մակարդակներում. Բոլոնյան գործընթացի համատեքստում ՏԵՄՊՈՒՍ ծրագիրն աջակցում է ՀՀ բուհերին զարգացնելու վարչական կառուցվածքին, կրթական ծրագրերին, դասախոսների վերապատրաստումներին, ուսանողների շարժունությանը, շահառուների համագործակցությանն ու այլն»:
Նիստին ներկա էր նաև ԵՄ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Կառոլայն Շտայները, ով խոսելով Էրազմուս+ ծրագրի մասին նկատեց, որ այն ԵՄ ծրագիր է՝ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերի վերաբերյալ, որը կընթանա 2014-2020 թթ-ին:
Կառոլայն Շտայներն իր խոսքում ընդգծեց՝ Եվոպական միության համար կարևոր է Հայաստանում կրթական որակի բարելավումը:
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան իր ելույթում անդրարձավ ծրագրի տեղեկատվական քարոզարշավի բաղկացուցիչ մաս կազմող հանդիպումներին:
Բանախոսը ներկայացրեց իրակացվելիք և սպասվող ծրագրերը, դրանց մասնակցելու համար բուհերին ընձեռված հնարավորությունները.«Յուրաքանչյուր ծրագիր մեծ մարտահրավեր է, իսկ դժվարություններն առավել քիչ են այն ժամանակ, երբ առկա է թիմային աշխատանք. այդ դեպքում ամեն ինչ հաղթահարելի է»- հավելեց Լանա Կառլովան:
ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի պետ, Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանն էլ ընգծեց, որ Մանկավարժական համալսարանը 2012 թվականից ակտիվ ներգրավված է նման ծրագրերում, իսկ բուհի 100-ից ավելի դասախոս արդենիսկ վերապարաստվել է.«Այն շատ արդյունավետ է, քանի որ հնարավորություն է տալիս ծանոթանալ եվրոպական փորձին, ինչպես նաև փոխանցել մեր երկրի փորձը: Հենց դրա արդյունքում է, որ հնարավոր է լինում հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ մեր կրթական համակարգին և հաշվի առնելով ազգային կարիքները՝ դրանք համապատասխանեցնել մեր միջավայրին՝ առավել օգտակար և բարենպաստ լինելու համար»:
Քրիստինա Ծատուրյանը «Ինչպես դիմել. նորարությանը միտված համագործակցություն» թեմայով զեկույցի շրջանակներում ներկաներին մանրամասնեց դրա հիմունքները, մտահահաղացումը, փորձառությունը, ծրագրային առաջարկները, բովանդակությունը, տեխնիկական ձևակերպումը, ծրագրի տրամաբանական կառուցվածքն ու այլն:
Զեկուցողները մասնակիցներին գործնական տեղեկատվություն տրամադրեցին նաև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածի ներքո հասանելի կրթաթոշակների և դրամաշնորհների վերաբերյալ, խորհուրդներ տվեցին ծրագրերի արդյունավետ կառավարման, իրականացման համար և այլն:
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, գործատուներ, մասնագիտական կրթությանն աջակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Էրազմուս+ տեղեկատվական քարոզարշավի բաղկացուցիչ մասը Երևանում տեղեկատվական օրերն են, որոնց նպատակն է առանձին-առանձին անդրադառնալ ծրագրի հիմնական գործողություններին: