Ապրիլի 21-ին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հայտարարել էր «Քո Էրազմուս պատմությունը» խորագրով մրցույթ։ Այն անցկացվելու էր նախորդ 5 տարիների ընթացում ԵՄ Էրազմուս+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող շարժունությունների մասնակիցների շրջանում։
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացներին ոչ ավել, քան երեք րոպե տևողության տեսանյութ՝ կիսվելով իրենց արտասովոր և հետաքրքիր Էրազմուս+ փորձառությամբ:
Մրցույթի մասնակիցներից է նաև Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Փանոսյանը, ով ներկայումս Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում է։ ՀՊՄՀ-ի ուսանողուհին ներկայացրել էր իր տեսապատմությունը և հաղթող ճանաչվել «Էրազմուս+ համայնքի սիրելին» անվանակարգում:
Օուլուի համալսարանում Անահիտ Փանոսյանի փորձառությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://youtu.be/1xawzNBv7D0 ։