Այսօր մեկնարկեց «Ինստիտուցիոնալիզացիայից դեպի ներառում» խորագրով ազգային կոնֆերանսը, որի նախաձեռնողներն էին Մանկավարժական համալսարանը, «Ձեզ համար» ՀԿ-ն և ԱՄՆ-ի «Պերկինս կույրերի դպրոց»-ը:
Գիտաժողովի անցկացման նպատակն էր ամփոփել եռակողմ համաձայնագրի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև իրազեկել Հայաստանի տարբեր մարզերում զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների կրթական, մեթոդական և սոցիալական հավասարության ուղղությամբ տարված աշխատանքների մասին:
ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին համատեղ, ծավալուն և բովանդակային աշխատանքի համար, որի արդյունքներն այսօր արդեն գնահատելի են:
«Գիտաժողովի բոլոր մասնակիցներին միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ հանդուրժողականությունը, ինչն աշխարհում սկսել է նահանջել: Ոլորտի մասնագետներն օժտված են հոգեկան բարձր զարգացվածության գիտակցությամբ, որը հնաևրավորություն է տալիս այդ խնդիրները հաղթահարել հոգատարությամբ»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու հույս հայտնեց, որ գիտաժողովում կկարևորվեն և կուրվագծվեն նոր խնդիրներ, կգտնվեն արդյունավետ լուծումներ: Պրոռեկտորը վստահեցրեց՝ Մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս իրականացնել հասարակության բոլոր շերտերի հետ աշխատանքն ու ունենալ նոր մոտեցումներ:
«Երեխան, նրա խնդիրները մեր հասարակության և պետության համար առաջնահերթություն են»,-վստահեցրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանն ու հավելեց, որ Կառավարությունը հավատարիմ է որդեգրած քաղաքականությանը և ոլորտը կարգավորելու ուղղությամբ լուրջ քայլեր է ձեռնարկում:
Փոխնախարարի կարծիքով՝ ամենակարևորը հասարակության կարծրատիպերը կոտրելն ու հավասար հնարավորություններ ստեղծելն է, ինչը կարևոր է երեխաների իրավունքների ոլորտում աշխարհի հետ համահունչ քայլելու տեսանկյունից. «Համագործակցության համար ստեղծված է լավ դաշտ՝ հստակ նպատակներով ու խնդիրներով, մնում է արդյունավետ բարեփոխումների գնալ նաև օրենսդրական դաշտում»,-հավելեց Արա Պետրոսյանը:
Եռակողմ պայմանագրի համաձայն` տեղական կառույցների` այդ թվում «Խարբերդի մասնագիտացված մանկատան» և «Գյումրու երեխաներ տան» և Մանկավարժական համալսարանի մասնագետները, վերապատրաստվել են որպես դասընթացավարներ` Հայաստանի մի շարք ներառական դպրոցների մասնագետներին զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների կրթադաստիարակչական խնդիրների լուծման համար վերապատրաստելու նպատակով:
«Եվրոպայի և Եվրասիայի Պերկինս միջազգային» տարածաշրջանային ղեկավար Դեննիս Լոլլին բարձր գնահատեց համագործակցության արդյունքները՝ հույս հայտնելով, որ գիտաժողովը հնարավորություն կտա գտնելու մատնանշված մի շարք խնդիրների լուծումներ և ուղիներ:
«Հայաստանում աշխատել սկսել ենք 10 տարի առաջ. յուրաքանչյուր հաջողություն համատեղ և կառուցողական աշխատանքի արդյունք է: Ձեր երկրում իրականացվող աշխատանքն ավելի արագ և արդյունավետ եղավ, քանի որ այստեղ կան նվիրյալ աշխատակիցներ և աջակից ղեկավարներ»,- նկատեց Դեննիս Լոլլին ու վստահեցրեց, որ իրենց հիմնական նպատակներից մեկն էլ ուսուցիչների վերապատրաստումն է:
Վերջինս անդրադարձավ նաև ՀՀ-ում գործող մանկատներում և սոցիալական հաստատություններում իրենց աշխատանքին, դրա կարևորությանը, վերապատրաստումներին՝ վստահեցնելով, որ երեխաների խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ազգային մոտեցում և ազգային առավել մեծ աշխատանք:
Եռակողմ համագործակցության արդյունքներին անդրադարձավ ՀՊՄՀ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարինե Մարությանը և նշեց, որ մասնագիտական կրթության բարձր մակարադակի ապահովման ասպարեզում տարբեր ձեռքբերումների համար լիարժեք հնավարություններ է ստեղծում համագործակցությունը:
Մարինե Մարությանն ընդգծեց, որ համագործակցության ընացքում կարևորվել և վեր են հանվել ՀՀ-ի տեսողության և բազմակի խանգարումներ ունեցող երեխաների կրթության և դաստիրակության, նրանց աջակցման մեխանիզմների հիմնախնդիրները:
Նա ներկայացրեց կատարված աշխատանքերը, անդրադարձավ ՀՊՄՀ-ի դասախոսներ, մագիստորսների, մանկատների մասնագտենր, դպրոցների բազմամասնագիտական թիմի անդմաների վերապատրաստումներին, կատարված աշխատանքերը, որոնց արդյունքում ընտրվել և մշակվել է 6 մոդուլ տեսողության և բազմաակի խանգարումներ ունեցող երեխաների ուսուցման տարբեր մեթոդիկաների վերաբերյալ:
Գիտաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձան զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների ներառմանն ուղղված համագործակցային ծրագրերի արդյունավետությանը, ներառական ծրագրերի զարգացման միտումներին և համակարգում առկա խնդիրներին, ներառական դպրոցի կարևորությունը շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման հարցում և այլն: Անդրադարձ եղավ նաև համակարգում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերին, առարկայական ուսուցիչների որակավորման անհրաժեշտությանը և դրան ուղղված ներկա ու ապագա ծրագրերին, համատեղ ծրագրերի ձեռքբերումներն ու հետագա քայլերին: Գիտաժողովի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: