Օրերս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնի հետ համատեղ անցկացվեց «Երիտասարդ գիտնականները՝ տարածաշրջանի տնտեսությանը» խորագրով միջազգային գիտագործնական 18-րդ մրցույթ-գիտաժողովը՝ օնլայն ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցում էին սոցիոլոգիա մասնագիտությամբ ուսանողներ Մանկավարժական համալսարանից, Լեհաստանի Վարմիայի և Մազուրիի, Բելառուսի պետական, Դոնեցկի պետական համալսարաններից և Վոլոգդայի ազգային ակադեմիայից:
Մանկավարժական համալսարանից գիտաժողովին մասնակցում էին Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի 13 և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 2 ուսանողներ:
Օնլայն կոնֆերանսի անցկացման կենտրոնը Վոլոգդան էր, որի հետ կապ հաստատելով, ուսանողներն ընթերցեցին իրենց զեկուցումները և հարցեր ուղղեցին միմյանց: Համատեղ քննարկումների ու կարծիքների համադրման ու հակադրման արդյունքում նախանշվեցին սոցիոլոգիական տարբեր հիմնահարցերի պատասխաններ:
ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանն www.old.aspu.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ օնլայն կոնֆերանսները նորարական հարթակ են ուսանողների համար, ինչը հնարավորություն կտա կապ հաստատել տարբեր բուհերի ուսանողների հետ, նպաստել մասնագիտական որակի բարձրացմանը:
«Պետք է անել հնարավորը՝ սոցիոլոգիա առարկայի դասավանդումը ուսանողներին հետաքրքիր դարձնելու համար»,-հավելեց ամբիոնի վարիչը:
Օնլայն գիտաժողովն ամփոփեց արդյունքները և ընտրվեցին լավագույն զեկուցողները:
1-ին տեղը զբաղեցրին ապագա հասրակագետներ Լիլիթ Զագաբին և Էլմիրա Ազարյանը՝ «Երիտասարդների դերը երկրի զարգացման գործում», իսկ դափնեկրի դիպլոմների արժանացան ապագա սոցիոլոգներ Դիանա Մարտիրոսյանն ու Աննա Գևորգյանը «Սոցիալական աշխատանքը տարեցների հետ» թեմայով զեկուցման համար, մյուս մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Ի դեպ, գիտաժողովի հոդվածները և զեկուցումները կտպագրվեն գիտական էլեկտրոնային Elibrary.ru շտեմարանում, որը գրանցված է գիտամետրիկական РИНЦ (Российский индекс научного цитирования)բազայում: