Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Հոգեբանության պատմության և տեսության ամբիոնի դասախոսներ Անի Խուդոյանը և Զարուհի Շահինյանը Ճգնաժամային գիտահետազոտական լաբորատորիայում կազմակերպել էին «Ժեստերի լեզու. ստի բացահայտում» հոգեբանական ֆիլմի դիտում և քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՀՊՄՀ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողներ. բազմաթիվ փուլերով անցկացվող քննարկման ընթացքում վերջիններս վերլուծեցին ֆիլմում ընդգրկված յուրաքանչյուր ժեստ՝ համեմատականներ անցկացնելով իրականության մեջ տարածված երևույթների և դրա գիտական բացատրության միջև:
Ապագա մանկավարժները ֆիլմի միջոցով ևս մեկ անգամ համոզվեցին, որ առանց խոսքի՝ ոչ վերբալ միջոցով նույնպես կարող են իմանալ դիմացինի մտորումների, հույզերի, ապրումների մասին:
Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր հանդիպման համար և ցանկություն հայտնեցին, որ միջոցառումները լինեն շարունակական: