ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Գաղափարից մինչև բիզնես»․․․
21.02.2023
«Գաղափարից մինչև բիզնես»․․․

Այսօր Մանկավարժական համալսարանում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էկոհամակարգի զարգացման բաժնի աշխատակիցները։

Բաժնի պետ Մարիամ Մարգարյանն ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Գաղափարից մինչև բիզնես» ծրագիրը։

Բանախոսը նշեց, որ ծրագիրն ունի ձեռներեցության նկատմամբ հետաքրքրվածությունը բարձրացնելու, վաղ շրջանում գտնվող և արդեն իսկ կայացած ընկերություններին և հետազոտական խմբերին դրամաշնորհ տրամադրելու նպատակ․ «Ծրագրի շրջանակներում կտրամադրվի նաև խորհրդատվական, ինկուբացիոն և աքսելերացիոն աջակցություն, ինչը կնպաստի դրամաշնորհ ստացածների կայուն զարգացմանն ու ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդմանը»։

Գաղափարի առկայություն, պատրաստի նախատիպ, ինկուբացիոն ծրագիր, նախատիպի առկայություն, իրականացված վաճառքներ, աքսելերացիոն ծրագիր․Մարիամ Մարգարյանը հավելեց՝ դրամաշնորհները ծրագրի շրջանակներում կիրականացվեն 2՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա» ուղղություններով։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը հանդիպման ընթացքում ներկայացրեց նաև դրամաշնորհային ֆոնդը, մրցույթի անցկացման եղանակները, գնահատման փուլերն ու այլ մանրամասներ։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։