Օրերս Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգին՝ Կայուն զարգացման նպատակներին նվիրված «Իմ սեր, իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
Սա արվեստասեր հասարակության հետ մարզային երկրորդ հանդիպումն էր՝ Գյումրիում կայացած ցուցադրությունից հետո:
ՀՊՄՀ-ի օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների աշխատանքների ցուցադրությունները մարզերում նախաձեռնել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը և Գորիսի քաղաքային պատկերասրահը, ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադա:
old.aspu.am-ի հետ զրույցում Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը նշեց, որ ցուցադրությունները մարզերում կլինեն շարունական և ընդգծեց՝ ցուցադրությունները նպաստեցին գեղարվեստական լուսանկարչության մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: