Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը շատ պատեհ է գրքի նկատմամբ սեր և ակնածանք սերմանելը: Այդ առթիվ սկզբնական կրթության ֆակուլտետը նախատեսել էր մի շարք միջոցառումներ:
Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսների նախաձեռնությամբ գրքի մի փոքրիկ խմբաքանակ նվիրվեց համալսարանի գրադարանին: Ֆակուլտետի ուսանողները և դասախոսներն այսօր անկնկալ էին պատրաստել նաև համալսարանի թիվ 57 դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար:
Նրանք հյուրընկալվեցին դպրոցում և երեխաներին նվիրեցին հայկական ժողովրդական հեքիաթների գրքեր: Ի պատասխան այդ ամենի՝ փոքրիկներն արտասանեցին հատվածներ՝ Ամենայն հայոց բանաստեղծի պոեզիայից: Օրվա խորհուրդը ամփոփվեց հետևյալ նշանաբանով. «Գի՛րք կարդացեք հորդորի փոխարեն. պարզապես գի՛րք նվիրենք երեխաներին»: