ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհուրդն ամփոփեց ուսումնական տարին
07.07.2016
Գիտական խորհուրդն ամփոփեց ուսումնական տարին

Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի 2015-2016 ուսումնական տարվա վերջին նիստը, որը մեկնարկին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով նախարարության «Ոսկե մեդալ» շնորհեց ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանին, ով տարիներ առաջ եղել է նաև բուհի ղեկավարի պաշտոնում:

Ակադեմիկոսը շնորհակալություն հայտնեց պարգի համար՝ նկատելով, որ իր համար չափազանց կարևոր է այն տանալ հարազատ բուհում, որը հիմա, առավել քան երբևէ, կատարում է իր գլխավոր առաքելությունը: Բուհի ռեկտորը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին, ապա 2 դոցենտի 1 պրոֆեսորի կոչումներ հանձնեց ներկայացված թեկնածուներին:

Վարկանիշային գնահատման նպատակը
ՀՊՄՀ-ի ֆակուլտետների, ամբիոնների և պրոֆեսորադասախոսական կազմի վարկանիշավորման մասին զեկուցեց Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, ով անդրադառնալով բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներին, նպատակին, ընդգծեց, որ բուհերի բազմազանության մեջ կողմնորոշվելու, բուհի ներսում այս կամ այն գիտակրթական օղակի, անհատի ներդնումը գնահատելու գործուն միջոցներից մեկն արդեն տևական ժամանակ մնում է ղրանց վարկանիշավորումը և աստիճանակարգումը:

Մկրտիչ Ավագյանը ներկայացրեց վարկանիշավորման համակարգի նպատակները՝ ընդգծելով, որ այն բարձրացնում է բուհի ներսում մրցակցությունն ու հաշվետվողականությունը, ընդլայնում է բուհի շահառուների՝ ուսանողների, դիմորդների, գործատուներիև այլ սոցիալական խմբերի, բուհի մասին թույլատրելիի սահմաններում բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները, հասարակության իրազեկվածությունը բուհի կրթության որակի և կրթական գործընթացի, բարձրագույն կրթության քաղաքականության մշակմանև որոշումների ընդունման արդյունավետությունը՝ նպաստելով վերջինիս որակի բարձրացմանը:

Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետը մանրամասնեց նաև վարկանիշային գնահատականի ձևավորման սկզբունքները, համակարգի հուսալիության և վստահելիության աստիճանի որոշման համար կարևորագույն նախապայմանները, ինչպես նաև դրա ներդրման նպատակը, խնդիրները, ձևաթղթի նմուշն ու ձևավորման սկզբունքները Մանկավարժական համալսարանում:

Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացված որոշման նախագիծը:

Պրակտիկայի միջին արդյունարար գնահատականը կփոխանցվի ամփոփիչ ատեստավորման փաստաթուղթ

Մանկավարժական պրակտիկայի արդյունավետության բարձրացման 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված գործողություններն ու քայլերը ներկայացրեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
«Պրակտիկայի, կարիերայի և մասնագիտական կողմնորոշման գործընթացների կառավարման կառուցակարգերի բարելավում, մասնագիտական զարգացման դպրոցների ընտրություն և համագործակցության երկարատև ծրագրերի մշակում ու իրագործում, ուսումնառության և կարիերայի խորհրդատուների ինստիտուտի ստեղծում և գործարկում»,-նշեց Մհեր Մելիք-Բախշյանն ու հավելեց, որ կներդրվեն նաև ուսանողների վեբ-պորտֆոլիոյի տեխնոլոգիայի և պրակտիկայի հսկողության տեղեկատվական տեխնոլոգիաները, կմշակվեն ու կգործարկվեն մասնագիտական զարգացման դպրոցների հետ որակի փոխադարձ գնահատման կառուցակարգերը:

Պրոռեկտորը նկատեց, որ ռազմավարկան նոր ուղենիշներին հասնելու ճանապարհին ծագել են մի շարք խնդիրներ.դրանց հաղթահարումը կնպաստի ռազմավարական գործողությունների հաջող իրականացմանը։

Մհեր Մելիք-Բախշյանը վստահեցրեց նաև, որ հաշվի առնելով խնդիրները, մանկավարժական պրակտիկայի բարելավման նպատակով ձեռնարկվել են մի շարք քայլեր և միջոցառումներ.սահմանափակվել են մանկավարժական պրակտիկայիանցկացման վայրերը, վերանայվել է մանկավարժական պրակտիկայի թղթապանակը, ստեղծվել է պրակտիկայի մեթոդիստի ուղեցույց, իսկ Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի կողմից մշակվել է մանկավարժական պրակտիկայի մեթոդական փաթեթ, սահմանափակվել է ուսումնաճանաչողական պրակտիկայի խմբերի մանկավարժ և հոգեբան խորհրդատուներին հատկացվող խմբերի քանակը, վերանայվել են մանկավարժական պրակտիկայի գնահատման բաղադրիչները.«Նկատի ունենալով մանկավարժական գործունեության արդի պահանջները՝ անհրաժեշտ է գնահատել շրջանավարտների գործնական մանկավարժական կարողությունները և դրանք դարձնել առավել համահունչ վերոնշյալ պահանջներին: Այդ նպատակով առաջարկվում է մանկավարժական պրակտիկայի արդյունքները ներառել ամփոփիչ ատեստավորման գործընթացում՝ որպես առանձին գնահատման բաղադրիչ»,-նշեց պրոռեկտորն ու ընդգծեց, որ մանկավարժական պրակտիկայի յուրաքանչյուր շրջափուլ ավարտվելու է պրակտիկայի արդյունքների պաշտպանությամբ, իսկ պրակտիկայի միջին արդյունարար գնահատականը կփոխանցվի ամփոփիչ ատեստավորման փաստաթուղթ:

Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պրակտիկայի պատշաճ կազմակերպումն ու անցկացումը դիտարկեց համալսարանի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը: Նա չթաքցրեց, որ դեռևս խորհրդային տարիներից ձևական բնույթ է կրել.«Առաջավոր բուհերում պրակտիկան ղեկավարում են բարձր որակավորում և փորձառություն ունեցող մասնագետներ: Պրակտիկայի բովանդակությունը լրջորեն ենթակա է փոփոխության. պետք է ճշգրտի ուսանողի դասավանդման կարողությունն ու գնահատի այն»:

Նիստում հաշվետվություններովն հանդես եկան նաև Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների նախագահները՝ ամփոփելով ուսումնական տարվա տարվա աշխատանքները:

Ընթացիկ հարցեր
Փակ քվեարկության արդյունքում գիտական կոչումների ներկայացված թեկանածուներից 6-ին շնորհվեց դոցենտի, իսկ 1–ին՝ պրոֆեսորի կոչում:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, իսկ Գիտական խորհուրդը հաստատեց 4 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսության թեմաները, տպագրության երաշխավորեց ներկայացված ձեռնարկները:

Պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը ներկայացրեց 2015/2016 ուսումնական տարում առակա ուսուցման համակարգի ամփոփիչ ատեստավորման քննությունների ընթացքն ու արդյունքները:

Գիտական խորհուրդը որոշեց հաջորդ ուսումնական տարում քննությունների էլեկտրոնային համակարգը, բացի արվեստի մասնագիտություններից, ներդնել մյուս բոլոր մասնագիտությունների գծով: Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման ավարտական քննության

«Մանկավարժություն» և «Դասավանդման մեթոդիկա» առարկանների գնահատկանը փոխարինել ուսանողի մանկավարժական պրակտիկայի վարկանիշային միավորով, հանձնաժողովների նախագահների հաշվետվությունները ներկայացնել սահմանված ձևաչափով:

Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց կոնսուլտացիաներին ապահովել ուսանողների մասնակցությունը, ինչպես նաև ֆակուլտետների խորհուրդներում և ամբիոնների նիստերում քննարկել հանձնաժողովների նախագահների արված առաջարկություններն ու դիտողությունները, համապատասխան քայլեր ձեռնարկել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ:

Ռուբեն Միրզախանյանը հաճելի հանգիստ մաղթեց ներկաներին՝ հույս հայտնելով, որ ամառային հանգստը կնպաստի քննարկվող հարցերի առավել արդյունավետ լուծմանը: