Նոյեմբերի 12-13-ին Ծաղկաձորում կայացավ ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կազմակերպած գիտատեսական սեմինար՝ «Մանկավարժական պրակտիկայի արդի խնդիրները տարրական դպրոցի ուսուցչի ձևավորման համատեքստում»թեմայով:
Սեմինարին մասնակցում էին ինչպես տվյալ, այնպես էլ բուհի Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի մի քանի դասախոս,Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը, Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ՝ Արմինե Խրոյանը, Անահիտ Հովակիմյանը, Ռուզաննա Ղուկասյանը:
Վահան Սարգսյանը ներկայացրեց մանկավարժական պրակտիկայի հիմնախնդիրները, ապա զեկուցումներով հանդես եկան Արմինե Միքայելյանը, Աստղիկ Բալայանը, Կարինե Աղաբաբյանը և Մարգուշ Միրումյանը:
Ծավալվեց հետաքրքիր քննարկում, եղան առաջարկներ նաև ուսանողների կողմից, ովքեր ներկայումս իրենց մանկավարժական պրակտիկան են անցնում տարբեր դպրոցներում:
Սեմինարի արդյունքներն ամփոփեց ամբիոնի վարիչ Ջուլիետա Գյուլամիրյանը, ապա տեղի ունեցավ ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Վարդիթեր Սիմոնյանի գրքի շնորհանդեսը:
Սեմինարի աշխատանքներն ամփոփելուց հետո բոլոր առաջարկները ներկայացվեցին Պրակտիկայի կենտրոն: